НОВЫЕ СЕРИАЛЫ
Եվրոխորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Եվրոխորհրդարանի պատգամավոր Լեֆթերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
«Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում է վերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»,- Twitter-ի իր էջում գրել է նա: