ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Հայաստանի շահերի տեսակետից Բայդենի ընտրվելը դրական եմ գնահատում». Ռոբերտ Ղևոնդյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Հայաստանի շահերի տեսակետից Բայդենի ընտրվելը դրական եմ գնահատում». Ռոբերտ Ղևոնդյան



Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հաստատապես կարելի է շնորհավորել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես նշել էի՝ Միչիգանում հաղթանակը բեկումնային դարձավ։
     Ըստ նախնական տվյալների՝ Բայդենը կստանա 306 ընտիչների աջակցություն՝ պահանջվող 270-ից ավելին։ Ընդ որում թվերը շատ մոտ են 2 նահանգներում՝ Վիսկոնսինում և Ջորջիայում, որոնք ընդհանուր ներկայացնում են 26 ընտրիչներ։ Այսինքն՝ այս նահանգներում վերահաշվարկի հետևանքով պարտվելու դեպքում նույնիսկ Բայդենը կունենա 280 ընտրիչի ձայն, ինչը լրիվ բավարար է ընդհանուր հաղթանակի համար։
     Հայաստանի շահերի տեսակետից էլ Բայդենի ընտրվելը դրական եմ գնահատում 2 գլխավոր պատճառներով՝
1. ԱՄՆ-ում դեմոկրատ նախագահը առավել սերտ հարաբերությունների հնարավորություն է բացում ՀՀ ներկայիս իշխանությունների համար,
2. Թրամփի ադմինիստրացիայի հետ, ըստ իս, սպառվել էին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
     Գլոբալ առումով մեծ փոփոխություններ ես ևս չեմ սպասում, սակայն Հայաստանի համար աշխատանքի նոր հնարավորություններ և ուղիներ են բացվում, որոնք անհրաժեշտ է խնամքով օգտագործել»:

Новые фильмы

Новые Мультфильмы