ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ քաղաքապետ

НОВЫЕ СЕРИАЛЫ


Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ քաղաքապետ



Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Այս մասին հայտնում է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը: 

«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,- տեղեկանում ենք քաղաքապետի գրառումից: 

Новые фильмы

Новые Мультфильмы