ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրանը զրահատեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիսարևմտյան սահմաններ (լուսանկարներ)

НОВЫЕ СЕРИАЛЫ


Իրանը զրահատեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիսարևմտյան սահմաններ (լուսանկարներ)



Իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա է տեղափոխում դեպի երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանների անվտանգությունն ուժեղացնելու համար: Այս մասին տեղեկացնում է  Irna լրատվական գործակալությունը:   


Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,- նշել է նա:
 
1lurer.am

 

Новые фильмы

Новые Мультфильмы