НОВЫЕ СЕРИАЛЫ
NEWS
Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կա

Քննչական կոմիտեի վարույթում երեկվա դրությամբ Արցախից Հայաստան զենքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ 9 քրեական գործ կար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Սյունքի մարզային վարույթում կա 9 քրեական գործ, դա նշանակում է առնվազն 9 դեպք է գրանցվել։ Որպես կանոն պահեստազորայինների հետ է կապված խնդիրը։ Որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Ինքներդ էլ հասկանում եք, ինչի՞ համար պետք է բերել նռնակը կամ ինքնաձիգի փամփուշտը, որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Համենայնդեպս նշել, թե՝ պետք է հաշվերահարդար լինենք էսինչի կամ էնինչի հետ, այդպիսի դեպք չունենք»,- ասաց նա։
Հարցին, թե քրեական հեղինակությունները կապ ունե՞ն այդ գործերի հետ, նա պատասխանեց․ «Կա նաև այդպիսի վարկած, դրա համար ԱԱԾ-ի հետ ենք աշխատում, որպեսզի հասկանանք վերջնակետը որն էր։ Ավարտված քրեական գործ չունենք, որ արդեն արդյունք հրապարակեմ, որ, օրինակ, մի հանցավոր հեղինակություն պատվիրել էր, որ զենք կամ փամփուշտ բերեն»։