ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Անհրաժեշտության դեպքում Իրանը կավելացնի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Անհրաժեշտության դեպքում Իրանը կավելացնի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունը



Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը Իրանի սահմանամերձ շրջաններ այցելելու ժամանակ հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են»։ Հնարավո՞ր է Իրանը ներգրավվի ռազմական գործողություններին։


Ինչպես հայտնի է՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և ռազմական գործողություններից ի վեր Հայաստանի և Արցախի հետ անմիջական հարևանության մեջ գտնվող ԻԻՀ-ն ուշադրությամբ ու մասամբ մտահոգությամբ հետևում է ռազմական և աշխարհաքաղաքական զարգացումներին։ ԻԻՀ բազմիցս հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քայլերից և դիմել միջազգային նորմերով ընդունված միջնորդական խաղաղ և բանակցային գործընթացով հարցերը կարգավորելու միջոցներին։ Սակայն պատերազմի սաստկացումով և Իրանի սահմանամերձ տարածքների և գյուղերի մոտակայքում Արաքսի մյուս ափից ընկած արկերի և հրթիռների քանակի ավելացմամբ, իսկ կարելի է ասել կոնկրետ Ադրբեջանի կողմից Իրանի օդային տարածքում հայտնված հիմնականում իսրայելական արտադրության ԱԹՍ-ների հայտնվելն ավելի է բարձրացրել Իրանի զգայնությունն իր սահմանների մեձակայքում տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ։ Ավելին՝ պետք է նշել, որ Իրանին նաև խիստ մտահոգում է Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան բերված թաքֆիրական ահաբեկչական խմբերի ներկայությունը, ինչը լուրջ սպառնալիք է համարվում Իրանի ազգային անվտանգությանը։


Հետևաբար նկատի առնելով Իսրայելի և թաքֆիրական խմբերի ակտիվ ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում և թուրքական բանակի և թաքֆիրական խմբերի ներկայությունը Ադրբեջանում, կարող ենք ասել, որ այս հանգամաններն իրոք համարվում են Իրանի նշած կարմիր գծերը, որոնց նկատմամբ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի կարող մնալ անտարբեր։
Ինչ վերաբերում է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մոհամեդ Պակպուրի խիստ կարևոր հայտարարությանը, կարող ենք ասել, որ դա ընդգծում է նաև ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի և պետության, ու նաև ԻՀՊԿ-ի հստակ մոտեցումն Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքներին համարժեք պատասխան տալու ձգտումներին։ Եվ Իրանի Ատրպատական նահանգի Խոդա Աֆարին շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամիի ներկայությունը և Իրանի այն հայտարարությունը, որ Թեհրանն անընդունելի է համարում իր սահմաններին ցանկացած տեսակի անապահովություն, նոր հեռանկար է բացում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համար: Սակայն այս պահի դրությամբ Իրանը զգայնությամբ վերահսկում է միայն իր սահմանների անվտանգությունը և Արաքսի մյուս ափին տեղի ունեցող ռազմական զարգացումները, և անհավանական է, որ Իրանն նախաձեռնի ցանկացած ռազմական գործողություն իր սահմաններից դուրս գտնվող տարածքներում։



Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը զենք է գնում Իրանից: Որքանո՞վ են հավաստի այս հայտարարությունները և ի՞նչ կարող է սա փոխել հայ-իրանական հարաբերություններում։
Ալիևի հայտարարությունը նրա հերթական հռետորաբանության և անհիմն հայտարարությունների ֆոնին պետք է մեկնաբանել։ Իսկ խորքում Ալիևը համահունչ Իսրայելի և ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին՝ փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումից հետո անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ԻԻՀ-ի դեմ, միջազգային հարթակում խնդիրներ ստեղծել Իրանի համար, մյուս կողմից Իրանին նախազգուշացնել հեռու կանգնել Հայաստանին աջակցելու ցանկացած փորձերից և առաջարկ է ներկայացնում Իրանին, որ Ադրբեջանը պատրաստ է զենք գնել Իրանից՝ չնայած որ Իրանը խիստ դժգոհ է Ադրբեջանի և Իսրայելի ռազմական համագործակցություններից և սպառազինական մատակարարումներից։



Իրանը հայտարարել է, որ Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն իր սահմաններին չի հանդուրժի, նաև զորավարժություններ է սկսել։ Ի՞նչ է սա նշանակում։
Սա շատ կարևոր հայտարարություն է, որի մասին պետք է լուրջ մտածել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Սա ուշագրավ մարտահրավեր է՝ նետված Թուրքիայի նոր օսմանական ծավալապաշտական նկրտումների և Ադրբեջանի վտանգավոր աշխարհաքաղաքական և գաղափարական ապակայունացնող խաղերի դեմ։ Ինչպես ասվեց, Իրանն ունի իր անվտանգության ապահովման հստակ կարմիր գծերը և երկրի մերձավոր տարածքներում կայունության և խաղաղության հաստատման, վերահսկման և ազդեցության տարածման հստակ ռազմավարություն։ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի  կողմից սանձազերծված պատերազմի անկանխատեսելի արդյունքների և ստեղծված անկառավարելի իրավիճակում, Իրանի սահմանային շրջաններում բարձրաստիճան զինվորականների ներկայությունը և հակամարտության հետ սահմանակից շրջաններում Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ՀՕՊ և ցամաքային ուժերի տեղակայումը վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ներգրավված կողմերից ոմանց և նրանց աջակիցների ծրագրում, թեկուզ և ոչ պաշտոնական ֆորմատով, ներառված է նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների իրականացումը: Սա չի համապատասխանում Իրանի տարածաշրջանային անվտանգության ապահովման շահերին և նպատակներին, ուստի և անհրաժեշտության դեպքում Իրանը կավելացնի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է վերոնշյալ ծրագրի գոյությունը:

Новые фильмы

Новые Мультфильмы