EREVAN.TV
TV SERIES



Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով: Այս մասին  այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցինք տեղեկատվության հետ կապված մասերը հանեցինք՝ տուրք տալով ահազանգերին, որ վայ, մարդու իրավունքները ոտնահարում ենք: Հիմա չենք ոտնահարում, ով ինչ ուզում, ասում է: Մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, մեկն ասում ա հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով ա, մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով ա, մյուս տեղում հակահայկական ուժերի ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով ա: Այսինքն՝ կառավարությունը կորոնավիրուսի շրջանում սաղ գործերը թողել էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական ժողովներ կար, որ պլանավորել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, կորոնավիրուսի պայմաններում այդ բոլոր ժողովներն իրականացրինք, որոշումները կայացված են և բոլորը գոհ են: Այս պրոբլեմը կա ու սրա հետ այսօր առերեսվում ենք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ այսօր այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին կրում, նույնիսկ տուգանվելուց հետո չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվել է նրանց շրջանակում։
«Հիմա ալիքաձև այդ շրջանակներում վարակը տարածվում է։ Չեմ կարում բժշկական տվյալ հրապարակել, բայց այդ մարդիկ չեն ընդունում, չեն ուզում խոստովանել, որ վարակվել են, բայց մենք գիտենք։ Այդ մարդիկ՝  քարոզ էին անում, որ կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման: Հեսա կահազանգեն՝ բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա համա՞ր: Մի մասը գնում թաքուն տեղում է հոսպիտալացվում, որ շրջապատը չիմանա»,- նշեց նա։

© 2020 EREVAN.TV | All Rights Reserved. EREVAN.TV