ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ամբողջ կառավարությունը պետք է փոխվի․ ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

Ամբողջ կառավարությունը պետք է փոխվի․ ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին ENEWS



Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել այդ բոլոր իրավիճակներին եւ այո, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին՝ թե արդյոք ԲՀԿ-ն պահանջո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Երբ վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ բոլորը խառնվել են իրար, որովհետեւ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն է ընդունվել, մոռացել է, որ մենք կողմ ենք քվեարկել այդ օրինագծին: 
Մենք հասկանում ենք, որ եթե չինովնիկը ձեռքը խցկել ա բյուջեի մեջ, պետք է պատժվի: Սա ցայտուն օրինակ է, որ ոչ ադեկվատ են եւ ոչ պրոֆեսիոնալ»,-ասաց նա՝ հավելելով. «Ազնիվ քաղաքական ուժը աշխատում է հօգուտ պետության, ոչ թե ձեռքն է վերցնում մահակը եւ վազվզելով սկսում վախեցնել: Գոյություն ունեն սկզբունքներ. Եթե դուք այդքան բանը գիտեիք, ինչի՞ էիք հուշագիր ստորագրում»,- ասաց պատգամավորը։

Комментарии

Новые фильмы

Новые Мультфильмы