ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ

ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ ENEWS



ԱՀ ոստիկանության ծառայողները քաղաքացու տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ։ Այս  մասին   հայտնւոմ  են ԱՀ  ոստիկանությունից:
 
Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1953  թ-ի  ծնված Է. Ս.-ի տանը հայտնաբերել են 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 հատ բժշկական հանդերձանք, 5 հատ ակնոց, 10 հատ բժշկական գլխարկ, 2 տուփ բախիլ, 2 տուփ ֆաիլ, 500 հատ ներարկիչ, 48 հատ ներարկիչի ասեղ, 30 հատ բժշկական տարրա, 3 տուփ Ա-4 ֆորմատի թուղթ, 24 հատ կպչուն ժապավեն, 60 հատ փորձանմուշի կոլբաներ, 2 տուփ ներարկիչների ոչնչացման միջոց, 3 հատ բինտ, 50 հատ ապակե տարրա, 3 հատ ջերմաչափ, 3 հատ ռաքշա, 2 հատ մկան դեղ, 2 հատ թունաքիմիկատ բժշկական պարագաները:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
 
Հայտնաբերված բժշկական պարագանների ձեռքբերման վերաբերյալ հանգամանքները պարզվում են։ 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Комментарии

Новые фильмы

Новые Мультфильмы