ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում 28-ամյա վարորդը խմած վիճակում «07»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում 28-ամյա վարորդը խմած վիճակում «07»-ով բախվել է ծառին. կա վիրավոր ENEWS



Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Գևորգյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված վթարի մասին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները տեղեկացել են վթարից ժամեր անց և ժամանելով դեպքի վայր՝ պարզել են, որ ավտոմեքենան դեպքի վայրից տարել են։ Վարորդ Ա. Գևորգյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է՝ որտեղ են տեղափոխել ավտոմեքենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Комментарии

Новые фильмы

Новые Мультфильмы