EREVAN.TV
TV SERIES



Արցախում Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:  Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
 Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

© 2020 EREVAN.TV | All Rights Reserved. EREVAN.TV