ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Առաքել Մովսիսյանի որդու կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Առաքել Մովսիսյանի որդու կալանքը ևս երկու ամսով երկարացվեց ENEWS



Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է  շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Այս մասին հայտնել է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։
«3 օր տանջվելուց հետո ապօրինի որոշում կայացրեց դատարանը։ Որեւէ քնչական գործողություն չէին արել, որով կհիմնավորվեր Դավիթի արարքը, կբարձրացնեին հիմնավոր կասկածը։ Ունեին մի երկու-երեք անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արված, դրանք դրեցին հիմքում»,- հայտնեց պաշտպանը։ 
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Комментарии

Новые фильмы

Новые Мультфильмы