ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ամենաշատը խախտումներ կատարել են տաքսիները

TV SERIES


Ամենաշատը խախտումներ կատարել են տաքսիները



Ոստիկանության ստուգայցերի արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։
Վարչական պատասխանատվության ենթարկված 81 սուբյեկտից 34-ը տաքսիներ են եղել, 32-ը՝ երթուղային տաքսիներ, 15-ը՝ երթուղային ավտոբուսներ ու տրոլեյբուսներ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հստակեցրեց, որ եթե հանրային տրանսպորտում խախտվել է Պարետի որոշմամբ պահանջը, ապա տվյալ կազմակերպությունը կարող է տուգանվել 100-300 հազար դրամ տուգանքով, իսկ եթե պահանջը խախտվել ուղևորի կողմից, ապա նա կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։
Ոստիկանության ստուգայցերի արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ Վարչական պատասխանատվության ենթարկված 81 սուբյեկտից 34-ը տաքսիներ են եել, 32-ը՝ երթուղային տաքսիներ, 15-ը՝ երթուղային ավտոբուսներ ու տրոլեյբուսներ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հստակեցրեց, որ եթե հանրային տրանսպորտում խախտվել է Պարետի որոշմամբ պահանջը, ապա տվյալ կազմակերպությունը կարող է տուգանվել 100-300 հազար դրամ տուգանքով, իսկ եթե պահանջը խախտվել ուղևորի կողմից, ապա նա կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ «Այս հինգ օրերի ընթացքում մենք հիմնականում շեշտադրումն արել ենք կանխարգելիչ գործողությունների, իրազեկման աշխատանքների վրա, փորձել ենք բացատրել, որ վարորդին ու ուղևորին տուգանելը ինքնանպատակ չէ, պետք է հետևել կանխարգելիչ գործողություններին», -հավելեց Գրիգորյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы

Ամենաշատը խախտումներ կատարել են տաքսիները » EREVAN.TV