HAYASTAN.PRO
TV SERIES

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1291-ի․ նոր տվյալներ


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 43-ով և դարձել 1291։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Երեկվա դրությամբ վարակվածների թիվը 1248 էր։ Վերջին տվյալներով՝ արդեն բուժվել է 545 մարդ, փաստացի բուժվողների թիվը 726 է, իսկ մահվան դեպքերը 20-ն են։ 
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։
Մարալիկում վարակակիրների թիվն ավելացել է. քննարկվում է համայնքը «փակելու» հարցը
Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։
OTHER NEWS
© 2020 EREVAN.TV | All Rights Reserved. EREVAN.TV