EREVAN.TV

Վթար Բագրատունյաց-Չեխով խաչմերուկում․ շտապօգնության վարորդն ու հիվանդը վնասվածքներ ունեն


Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով շտապօգնության մեքենայի մեջ գտնվող ծայրահեղ ծանր հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վթարը տեղի չէր ունենա, եթե Opel-ի վարորդն ուշադիր լիներ։
OTHER NEWS
© 2020 EREVAN.TV | All Rights Reserved. EREVAN.TV