EREVAN.TV

Կորոնավիրուսը կանգ չի առնում․ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 937-ի




Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 937: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ «Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում են 777–ը, մահվան ելքերը 11–ն են»,– հայտնում է կենտրոնը։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ


OTHER NEWS
© 2020 EREVAN.TV | All Rights Reserved. EREVAN.TV