ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ

TV SERIES


Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը The Tablet-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ կորոնավիրուսը կարող է խթանել բնապահպանական խնդիրների հաղթահարումը, պատասխանել է, որ բնությունը երբեք չի ներում։
«Իսպաներեն արտահայտություն կա. «Աստված միշտ ներում է, մարդիկ՝ երբեմն, սակայն բնությունը երբեք չի ներում»,-ասել է նա։
Հռոմի պապը կանխատեսում է, որ աշխարհը շուտով կարձագանքի կլիմայի հետ կապված վերջին շրջանի «մասսայական աղետներին»:

«Ո՞վ է այժմ խոսում Ավստրալիայի հրդեհների մասին կամ հիշում, որ 18 ամիս առաջ նավը կարող էր հատել Հյուսիսային բևեռը, քանի որ ամբողջ սառույցը հալվել է: Ո՞վ է այժմ խոսում ջրհեղեղների մասին: Ես չգիտեմ՝ արդյո՞ք դա բնության վրեժն է, սակայն բոլոր այդ իրադարձությունները, անկասկած, բնության արձագանքն են»,-ասել է Հռոմի պապը:
Նա նշել է, որ հավատում է, որ COVID-19-ի բռնկումը կարող է ոգեշնչել աշխարհին դեպի դրական փոփոխությունների:
Ավելի վաղ Հռոմի պապը Սուրբ Հարության տոնին նվիրված յուրահատուկ ծես է անցկացրել Վատիկանում։
Նա միայնակ աղոթում էր Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում կորոնավիրուսի համավարակի ավարտի համար:
Նա հայտարարել էր, որ բոլորս մի նավի մեջ ենք գտնվում, և մեզանից յուրաքանչյուրը մյուսի մխիթարանքի կարիքն ունի:

Новые фильмы

Новые Мультфильмы

Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ » EREVAN.TV