ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Երևանում տրանսգենդերները էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի

TV SERIES


Երևանում տրանսգենդերները էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի



Ոստիկանության բաժին բերման ենթարկված տրանսգենդերները հրաժարվել են բացատրություններ տալուց:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Կուբայի 2 քաղաքացիներ, որոնք սեռական կողմնորոշմամբ տրանսգենդերներ են, Երևանի շենքերից մեկի մոտ մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել են ու թալանել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

«Ապրիլի 8-ին ժամը 14։00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացի զանգահարել է և հայտնել, որ գիշերը ժամը 03։00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող, կանացի հագուստով տրանսգենդերները  էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ պարզվել է, որ տրանսգենդերները՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն և Լազարո Գ-ն Կուբայի քաղաքացիներ են, որոնցից մեկն իր մոտ եղած էլեկտրաշոկով էլեկտրահարել է անհայտ անձի՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Վերջիններս ժամը 15։00-ին Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեից բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություն տալ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Новые фильмы

Новые Мультфильмы

Երևանում տրանսգենդերները էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի » EREVAN.TV