ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է

Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է


Նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը, որին Բաքուն երեկ վերադարձրեց Երևանին, գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։
Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանն  ArmLur.am-ին ասել է, որ  Միհրանի հարազատների հետ է խոսել, նրա վիճակը նորմալ է, գտնվում է հիվանդանոցում։
Բալասանյանի խոսքով, համագյուղացին մոլորվել է վաղ առավոտյան ժամերին։
«Էդ տարածքում խաղաղապահ չկա, առաջնագիծը չի նկատել»,-ասել է Բալասանյանը։