ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ծիլքար գյուղի մոտ բախվել են 8 ավտոմեքենաներ

Ծիլքար գյուղի մոտ բախվել են 8 ավտոմեքենաներ


Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։