ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Բաքվում տոնել են հայերից և բոլշևիկներից ազատագրումը

Բաքվում տոնել են հայերից և բոլշևիկներից ազատագրումը


«Զինվորները՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով քայլում են Բաքվի փողոցներով ...Հայերից և բոլշևիկներից Ադրբեջանի ազատագրման պատվին»: Այսպես է վերնագրել իր հոդվածը ադրբեջանական պարբերականներից մեկը: Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին զինվորականների մասնակցությամբ երթ է անցկացվել՝ քաղաքը Կովկասյան իսլամական բանակի կողմից ազատագրելու 103-ամյակի կապակցությամբ:1918 թվականին տեղի ունեցած դեպքերը լրատվամիջոցը ներկայացնում է հետևյալ կերպ. «1918 թվականի սեպտեմբերի 15-ին Օսմանյան կայսրության Կովկասյան իսլամական բանակը՝ Նուրի Փաշայի հրամանատարությամբ, որի կազմի մեջ էր մտնում նաև ադրբեջանական զինվորական կորպուսը, ազատագրեց Բաքուն՝ Ստեփան Շահումյանի հայ-բոլշևիկյան խունտայի ազդեցությունից»: