ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թուրքիայի եւ Ադրբեջանի ՌՕՈւ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի եւ Ադրբեջանի ՌՕՈւ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում


Թուրքիայի Քոնյա նահանգում «Բազե ԹուրԱզ-2021» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների շրջանակներում Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ինքնաթիռները մարտական առաջադրանքներ են կատարել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները ՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը:
«Զորավարժությունների ծրագրի համաձայն՝  մշակվել են ենթադրյալ հակառակորդի գրոհը հետ մղելու, հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու, հայտնաբերված ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու խնդիրները»,-հայտնում են ԶԼՄ-ները։