ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Սկսած 2020-ի 2-րդ եռամսյակից՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը դրսևորում է կայուն անկման միտում․ գնաճի զարգացումների ֆոնին ավելի արմատական քայլեր են ցանկալի․ տնտեսագետ

НОВЫЕ СЕРИАЛЫ


Սկսած 2020-ի 2-րդ եռամսյակից՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը դրսևորում է կայուն անկման միտում․ գնաճի զարգացումների ֆոնին ավելի արմատական քայլեր են ցանկալի․ տնտեսագետ



Հայաստանում գնաճի, տնտեսական ընդհանուր վիճակի մասին Tert.am-ը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ սկսած 2020-ի երկրորդ եռամսյակից, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը դրսևորել է կայուն անկման միտում, ինչը շարունակվել է մինչև 2021 թվա­կանի փետրվար ամիս՝ կազմելով 5.3 %:

- Պարո՛ն Վարդանյան, ինչո՞վ է պայմանավորված ներկայիս գնաճը:
- Գործոնները բազմաթիվ են՝ յուրաքանչյուր ապրանքախմբի համար՝ յուրահատուկ: Ներմուծվող ապրանքների գնագոյացման ժամանակ այլ կառուցակարգեր են գործում, տեղականի վրա՝ այլ, թեպետ նման սահմանազատումը պայմանական է: Իսկ, օրինակ, էներգակիրների գնագոյացումն ընդհանրապես տարբերվում է առօրյա սպառման ապ­րանքների գնագոյացումից:

Սպառողական գների փոփոխությունները, սովորաբար, արտացոլում են ազգային և համաշխարհային տնտեսությունների իրադրությունը. տնտեսական վերելքի ժամա­նակ, գները բարձրանում են, իսկ անկումների ժամանակ՝ նվազում: Տնտեսական ճգնաժամերին հաջորդող վերելքի սկզբում ավելի արագ բարձրանում է հանքա­հումքային արտադրանքի նկատմամբ պահանջարկը՝ հանգեցնելով նաև գների բարձրաց­մանը: Սա տնտեսական իրադրության պարբերաշրջաններին բնորոշ երևույթ է:
Հետևաբար, ՀՀ-ում գնաճին նպաստող գործոնների երկու խումբ է առանձնանում՝ ներքին և արտաքին: Ներկայիս գնաճն ինչ-որ չափով պայմանավորված է գնաճային սպասումներով, որոնք առաջացել են ի պատասխան միջազգային որոշ կազմակերպությունների և փորձագետների գնահատումների՝ կապված համաշխարհային մասշտա­­բով սննդամթերքի առաջարկի նվազման, այսինքն՝ սննդամթերքի որոշ տեսակ­ների հնարավոր պակասուրդի հետ: Էներգակիրների մասով նկատված գնաճը պայմանավորված է ինչպես նավթի գների աճով, այնպես էլ հայկական դրամի արժեզրկմամբ, ինչը որոշակիորեն ազդել է նաև ներմուծվող մյուս ապրանքատեսակ­ների գների վրա: Այդուհանդերձ, դրամի արժեզրկումը դրական է արտահանման համար:
-Ներքին ի՞նչ գործոններ են ներկայում նպաստել գնաճին, և ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի տնտեսության, մարդկանց սոցիալական վիճակի վրա:

-Ներքին գործոնների շարքում էական են այնպիսի ցուցիչները, ինչպիսիք են տնտեսական ակտիվությունը, գործազրկության մակարդակը, ամբողջական պահանջարկի մակար­դակը: Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ-ում նշված ցուցիչների նշանակությունները վատանում են: Այսպես, սկսած 2020-ի երկրորդ եռամսյակից, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը դրսևորել է կայուն անկման միտում, ինչը շարունակվել է մինչև 2021 թվա­կանի փետրվար ամիս՝ կազմելով 5.3 %: 2020-ին տնտեսական անկումը կազմել է 7.6 %: Անշուշտ, այդ միտումներն ավելի են ուժեղացել սեպտեմբերի վերջին սանձազերծված պատերազմի հետևանքով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2020-ի 3-րդ եռամսյակում, 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, զբաղվածների թվաքանակը նվազել է 40 հա­զարով: Ակնհայտորեն նվազում արձանագրված կլինի նաև 4-րդ եռամսյակում, ինչի վերաբերյալ տվյալները դեռևս չեն հրապարակվել: Աշխատուժի թվաքանակի նկատ­մամբ հաշվարկված գործազրկության մակարդակը հասել է 17.5 %-ի՝ աճելով 1%-ով:
Բնականաբար, նշվածը բացասական ազդեցություն է ունեցել նաև մարդկանց գնողունակության մակարդակի վրա՝ հանգեցնելով ամբողջական պահանջարկի նվազմանը: Բացի դրանից, ոչ պակաս նշանակություն ունի նաև մարդկանց հոգեվիճակը՝ կապված ինչպես պատերազմի ելքի, այնպես էլ սոցիալական մեկուսացման անհրա­ժեշտության հետ, ինչն էլ առաջացրել է բացասական դրսևորումներ առևտրի և ծառա­յությունների ոլորտում. 2020-ին մանրածախ առևտրի ծավալը նվազել է 13 %-ով, իսկ ծառայություններինը՝ 12.5 %-ով:
Ակնհայտորեն, համավարակով պայմանավորված, տնտեսության մասնակի կանգի հետևանքները շարունակում ենք զգալ, իսկ համավարակին ավելացված նաև պատերազմի ոչ շահեկան ելքի հետևանքները երկրի տնտեսության հա­մար ստեղծված անորոշությունների գոտին էլ ավելի են ընդարձակել: 
Թեպետ նշվածը գնանկման համար նպաստավոր վիճակ պետք է ստեղծել, այդուհանդերձ, տարակուսանք կարող է առաջացնել այն, որ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%:
Չնայած գնաճի սոցիալական բացասական հետևանքներին` այնուամենայնիվ, կարճաժամկետում դա կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության բարձրաց­մանը, հետևաբար՝ գործազրկության մակարդակի որոշակի նվազմանը և, անշուշտ, պահանջարկի մեծացմանը: Այսպես է գործում շուկայական տնտեսությունը:
-Դուք նշեցիք, որ դրամի գնանկումը դրական է ազդում արտահանման վրա, խթանում է այն: Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ տեղական տնտես­վարողները:
-Առաջին հերթին շահեկան վիճակում են հայտնվում հանքարդյունաբերողները: Նկատի ունենալով սննդամթերքի համաշխարհային շուկայի զարգացումները՝ կարող է նպաստավոր իրավիճակ ստեղծվել սննդամթերք արտահանողների համար: Մինչդեռ մեր երկրի կարողությունները, այդ առումով, սահմանափակ են: Ընդհանուր առմամբ, մեր արտահանման ծավալում ավելացված արժեքի բաժնեմասը փոքր է, հետևաբար, հնարավորություններ առաջանալու դեպքում մեծ ակնկալիքներ չեն կարող լինել տնտեսության գոյություն ունեցող կառուցվածքի պարագայում: Սովորաբար, նման իրավի­ճակներում ինովացիոն ապրանքներն են, որ կարող են մեծ օգուտներ բերել, իսկ այդպիսիք գրեթե բացակայում են: Միջազգային լրահոսին հետևելիս կարելի է հանդիպել բազմաթիվ ինովացիոն ապրանքատեսակների, որոնք առաջարկում են բազմաթիվ երկրներ. էլեկտրական ավտոմեքենաներից մինչև կենցաղային ամենատարբեր ապրանքներ: Այդ ամենը կարճ ժամանակում չի լինում, դրա համար աշխատում են ազգային ինովացիոն համակարգեր: Ըստ էության, տնտեսության ինովացիոն բնույթի դեպքում, գնաճն այդքան սարսափելի չի կարող լինել, քանի որ մարդկանց եկամուտ­ներն այդպիսի տնտեսությունում աճում են առաջանցիկ: Գների անկումն առաջին հայացքից է դրական, մինչդեռ դա չի խթանում տնտեսական ակտիվությունը:
-ՀՀ տնտեսությունը դեռևս ինովացիոն չէ, իսկ մեր հասարակության մի զգալի մասը սոցիալապես խոցելի է և զգայուն գների բարձրացման նկատմամբ:
-Այո, այդ խնդիրը տարեցտարի սրվում է: Չնայած այն բանին, որ կառավարությունը որոշակի նպաստներ է տրամադրում այդ խավին, այդուհանդերձ, դա բավարար չէ։ Այստեղ պահանջվում է ավելի ակտիվ սոցիալական քաղաքականություն՝ ուղղված մարդկանց այդ խմբի աջակցությանը: Ի վերջո, բնակչության սոցիալապես խոցելի հատվածի գնողունակության բարձրացումը կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանը: Գնաճի այս անկանխատեսելի զարգացումների ֆոնին ցանկալի է ավելի արմատական քայլեր ձեռնարկել: 

Новые фильмы

Новые Мультфильмы