ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ջրացատկի վարկանիշային մրցաշարը չեղարկվել է

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ջրացատկի վարկանիշային մրցաշարը չեղարկվել է




Լողի միջազգային ֆեդերացիան չեղյալ է հայտարարել Տոկիոյում նշանակված ջրացատկի աշխարհի գավաթի օլիմպիական վարկանիշային խաղարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարը պետք է անցկացվեր ապրիլի 18-23-ը: Նոր մրցավայրը դեռևս հայտնի չէ:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

Новые фильмы

Новые Мультфильмы