ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց անմիջապես հետո պետք է Քոչարյանի ու մյուսների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեր, Աննա Դանիբեկյանի հանդեպ իշխանության կողմից մեծ ճնշում կա․ Կիմ Բալայան

НОВЫЕ СЕРИАЛЫ


300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց անմիջապես հետո պետք է Քոչարյանի ու մյուսների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեր, Աննա Դանիբեկյանի հանդեպ իշխանության կողմից մեծ ճնշում կա․ Կիմ Բալայան


Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հանդեպ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցվեր։ Քրեական հետապնդումը չդադարեցնելը միանշանակ օրենքի կոպիտ խախտում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։

«Ես համոզված էի, որ այդ գործով դատավոր Աննա Դանիբեկյանի գիտելիքները կբավարարեին՝ նորմալ որոշում կայացնելու համար, բայց, ըստ երևույթին, քաղաքական իշխանության կողմից նրա վրա ճնշում կա։ Եթե նա օրենքով ղեկավարվեր, պետք է այդ նիստին գար արդեն հետապնդումը դադարեցնելու որոշումն իր ձեռքին, այլ կերպ չէր կարող վարվել։ Դանիբեկյանի իրավական գիտելիքների մակարդակը բավարարում էր դա անելու համար, իսկ չկատարելը նշանակում է, որ ճնշումը բավականին մեծ է եղել։ Բայց դա ժամանակային խնդիր է, մի շաբաթ էլ ավելացրին, դրանից ոչինչ չի փոխվելու»,-ասաց Բալայանը։
Ըստ ՍԴ նախկին անդամի՝ պետք է հաշվի առնել, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելը խիստ ձեռնտու էր հենց քաղաքական իշխանությանը։

«Այն միջազգային պայմանագիրը, որը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտարարության անվան տակ, սահմանադրական կարգի ամենակոպիտ տապալումն էր, և, ըստ երևույթին, բոլոր իրավաբաններն իրեն խորհուրդ են տվել, որ այլ ելք չկա, և իր համար պատասխանատվության խնդիր է առաջանալու, և հետագայում հենց ինքն է այդ հոդվածով անցնելու, դրա համար էլ շահագրգռված էր, որ այդ հոդվածն ընդհանրապես վերանա»,-նշեց նա՝ հավելելով, թե հոդվածի հակասահմանադրական ճանաչման միաձայնությունը ևս այդ մասին է խոսում։
«Դրանով է բացատրվում, թե ինչու չեղավ գեթ մեկ դատավոր, որը հատուկ կարծիք կներկայացներ ու կասեր, որ հոդվածը հակասահմանադրական չէ»,-նշեց Բալայանը։
Նա նաև նշեց, որ երբևէ չի եղել նման դեպք, որ Առաջին ատյանի դատարանը չկատարի ՍԴ որոշումը, և Դատախազությունն էլ միջնորդություն ներկայացնի, սակայն, Բալայանի խոսքով, ըստ Սահմանադրության՝ դատախազն իրավունք ունի այն գործերով, որոնք առնչվում են այս կամ այն օրենքի կիրառմանը, դիմել ՍԴ։
Հիշեցնենք, որ ՍԴ-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրան ճանաչելու վերաբերյալ որոշումը հրապարակվեց մարտի 26-ին։


Новые фильмы

Новые Мультфильмы