ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պետությունն իր տարբեր օղակներով մինչև Զատկի տոնը պետք է ուսումնասիրեր դաշտը, ճշգրիտ հաշվարկներ աներ, որ այս խնդիրը չլիներ․ «Զատկից հետո կարմիր ձուն ում է պետք»․ Բաբկեն Պիպոյանը՝ ձվի դեֆիցիտի մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ


Պետությունն իր տարբեր օղակներով մինչև Զատկի տոնը պետք է ուսումնասիրեր դաշտը, ճշգրիտ հաշվարկներ աներ, որ այս խնդիրը չլիներ․ «Զատկից հետո կարմիր ձուն ում է պետք»․ Բաբկեն Պիպոյանը՝ ձվի դեֆիցիտի մասին



Սուրբ Զատկի տոնին ընդառաջ խանութներում ձու չկա, եղածն էլ վաճառվում է սովորականից ավելի բարձ գներով: «Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մենեջեր Թերեզա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ստացել են միայն տուփերով ձվեր, հատով չեն ստացել։ «Մեզ մոտ թանկացում չի եղել, այսօր ստացել ենք տուփերով, սպառվել է շատ արագ։ Ինչքան կարողացել են տալ արտադրողները, ստացել ենք»,-ասաց նա։


Խանութի ներկայացուցչի խոսքով՝ իրենց ուզած քանակով առաքում ստացել են, բայց ոչ այսօր․ «Այսօր սովորականից քիչ ենք ստացել, հատով ձու չենք ստացել, միայն տուփերով են»:
«Կայզեր» սուպերմարկետների ցանցի մենեջեր Ռուզաննա Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենց ցանցում ևս ձու չկա, սակայն վերջին օրերին իրենց մոտ ձվի պակաս չի եղել, այսօր էլի ստանալու են։

«Ամեն օր 3 անգամ ձու ենք ստացել, այս պահին չունենք, բայց ստանալու ենք»,-ասաց նա՝ նշելով, որ տարբեր արտադրողների դեպքում ձվի գները տարբեր են․ «72 դրամից սկսած՝ կան ձվեր, մեզ մոտ թանկացում չի եղել։ Առավելագույնը եղել է 100 դրամ»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ շուկայում կար դեֆիցիտ, որն այդպես էլ լիարժեքորեն չի լրացվել, իսկ դեֆիցիտն իր հերթին բերում է տարաբնույթ խնդիրներ։
«Զատկի տոնից առաջ չիրականացվեցին այն ճշգրիտ հաշվարկները, թե որքան է օրական այն մինիմալ քանակը, որ պետք է բաց թողնել շուկա, որ մինչև Զատիկ չլինի խուճապ ու դեֆիցիտ, և որքանն է այն ծավալը, որն արդեն իրացվել է նախորդ տարիներին։ Այս աշխատանքը պետք է արվեր, որ մենք այս խնդիրներին չբախվեինք, բայց, ցավոք սրտի, չարվեց։ Պետությունը, իշխանությունն իր տարբեր օղակներով պետք է խնդիրը կարգավորեր՝ սկսած մրցակցային մարմնից մինչև Էկոնոմիկայի նախարարություն, Սննդի անվտանգության տեսչական մարմին։ Չեն իրականացվել ճշգիրտ հաշվարկներ։ Այստեղ տեղին է հայտնի արտահայտությունը՝ «Զատկից հետո կարմիր ձուն ում է պետք»,-ասաց նա։
Պիպոյանի խոսքով՝ այլ հանգամանքներ ևս կարող են լինել, օրինակ՝ նրա տեղեկացմամբ, ըստ թռչնարտադրողների՝ շուկայում խուճապի մի մասն էլ միտումնավոր է ստեղծվել որոշ «խաղացողների» կողմից՝ արհեստածին ճանապարհով․
«Մարդկանց խուճապը բնական էր, քանի որ խանութներում ձու չկա, բայց արհեստածին է այն առումով, որ կարող էր ձու լինել, բայց որոշ «խաղացողներ» իրենց բիզնես ուղղությունն առաջ տանելու համար արհեստական դեֆիցիտ էին ստեղծում։ Պետք էր խիստ պետական վերահսկողություն, որը կարող էր իրականացնել մրցակցային մարմինը, բայց ոչ միայնակ։ Չի բացառվում նաև, որ «խաղացող» լինի, որի համար ներմուծման խոչընդոտ է եղել, և նա հիմա ձվի որոշ քանակ միտումնավոր պահեստավորել է, և, այդպիսով, ցույց կտա, որ ներմուծման անհրաժեշտություն կա»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ մտավախություն կա, թե նորից պատշաճ ուսումնասիրություն չի կատարվի՝ հետագայում նման իրավիճակը կանխելու համար։

Новые фильмы

Новые Мультфильмы