ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պաշտպանական կողմը պահանջում է դադարեցնել «Մարտի 1»-ի գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդումը. նիստը՝ ուղիղ

НОВЫЕ СЕРИАЛЫ


Պաշտպանական կողմը պահանջում է դադարեցնել «Մարտի 1»-ի գործով անցնողների նկատմամբ քրեական հետապնդումը. նիստը՝ ուղիղ



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կանդրադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի քննությունը կարճելու վերաբերյալ դիմումին։

Սակայն դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կայանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:
Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

Новые фильмы

Новые Мультфильмы