НОВЫЕ СЕРИАЛЫ
Զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն. Microsoft-ի և Պենտագոնի միջև մոտ 22 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել

Microsoft ընկերությունն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պայմանագիր է ստացել ռազմական ուժերի համար նորարական սարքեր մատակարարելու համար:
Այս մասին հայտնել է PEO soldier-ը, որը պատասխանատու է բանակի համար սարքավորումներ գնելու համար:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայմանագիրը, որով ընկերությունը պարտավորվում է 10 տարվա ընթացքում ամերիկյան բանակին մատակարարել 120 հազար սարք, գնահատվում է շուրջ 21,9 միլիարդ դոլար:
Նշենք՝ ընկերության մշակած IVAS (Intergrated Visual Augmentation System) հաջորդ սերնդի համակարգի շնորհիվ զինվորներին կտրվի մթության մեջ տեսնելու հնարավորություն:
Համակարգը հագեցած է նաև մի շարք այլ նորարարական տեխնոլոգիաներով: Մասնավորապես, գիշերային, ջերմային և այլ սենսորները զինվորներին կօգնեն առավելապես տեղեկացված լինել իրավիճակից, գտնվելու վայրից և հավանական վտանգներից: