ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Օղի օգտագործեք», «շոգեբաղնիք այցելեք». համաշխարհային առաջնորդներ, որոնք ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը․ The Washington Post

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Օղի օգտագործեք», «շոգեբաղնիք այցելեք». համաշխարհային առաջնորդներ, որոնք ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը․ The Washington Post



Կորոնավիրուսի համավարակի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցում թերանալու համար մի շարք երկրների ղեկավարներ խիստ քննդատության են ենթարկվել․ այդ նախագահների թվում է նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկար ժամանակ հրաժարվում էր դիմակ կրել և նահանգապետներին կոչ էր անում խիստ սահմանափակումներ չմտցնել։

Ինչպես գրում է The Washington Post-ը, «մխիթարություն» է այն, որ Թրամփը համավարակի ժամանակ վատագույն առաջնորդը չէր։
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և նրա կինը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո կոչ էին արել ուշադրություն չդարձնել հիվանդությանը, դուրս գալ փողոց տոնական շքերթին և կորոնավիրուսին հաղթել «սիրով», գրում է թերթը։

«Պատասխան արձագանքի հարցում Նիկարագուայի նախագահին գերազանցելը բարդ է, բայց ոչ անհնար։ Իսկ նրան, անկասկած, գերազանցել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որի նախագահության ընթացում առողջապահական համակարգը կանգնել է փլուզման եզրին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Բոլսոնարուն կորոնավիրուսն անվանում է «թեթև գրիպ», իսկ կարանտինային միջոցները՝ «թոքերում բորբոսի» առաջացման պատճառ։
The Washington Post-ը հիշատակել է նաև Բելառուսի նահագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը, ինչպես գրում է թերթը, թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսի դեմ պայքարի վճռական գործողությունների անհրաժեշտությանը: Նա բազմիցս քննադատել է ինքնամեկուսացման միջոցները, փոխարենն առաջարկել «օղի օգտագործել» և «շոգեբաղնիք այցելել»։
Թուրքմենստանում, ինչպես գրում է թերթը, ԶԼՄ-ներում կամ առողջության մասին տեղեկատվական նյութերում «կորոնավիրուս» բառի օգտագործումն արգելված է: Թուրքմենստանը նախկինի պես հայտարարում է, որ կորոնավիրուսի դեպքեր չի ունեցել։
Կորոնավիրուսին թերահավատորեն են վերաբերվել նաև Տանզանիայում, որի նախկին նախագահ Ջոն Մագուպուլին մարդկանց կոչ էր արել չանհանգստանալ դիմակների և պատվաստվելու մասին՝ հայտարերելով, որ Տանզանիայում երեքօրյա աղոթքները «ոչնչացրել են վիրուսը»։ Ասում են՝ այս ամիս մահացած Մագուֆուլիի մահվան պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։

Новые фильмы

Новые Мультфильмы