ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ինչպես օգտվել պատերազմի ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների աջակցության ծրագրից. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ինչպես օգտվել պատերազմի ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների աջակցության ծրագրից. ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել



ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300 000 դրամի չափով աջակցությունից:

Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով.

1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (երկու կողմից),
2. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),
3. հիվանդության էպիկրիզի պատճեն,
4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճեն (երկու կողմից),
5. հեռախոսահամարը,
6. բնակության հասցեն:


1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված այն զինծառայողները, ովքեր արդեն ներկայացրել են վերոնշյալ փաստաթղթերը, կարող են դիմել բնակության վայրում գործող ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:


Новые фильмы

Новые Мультфильмы