ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով. Դավիթ Ափոյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով. Դավիթ Ափոյան



Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։
Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»,- գրել է Ափոյանը:
Ավելի վաղ ԵՊՀ խսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնել էր, որ Կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:

Новые фильмы

Новые Мультфильмы