НОВЫЕ СЕРИАЛЫ
Հս. Կորեայում COVID-19-ի որևէ դեպք չի հայտնաբերվել. YTN

ԿԺԴՀ-ի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ. դրանք բոլորը եղել են բացասական: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԿԺԴՀ-ում նախկինի պես վարակման ոչ մի դեպք չկա, նշված Է հաղորդագրության մեջ: Նաև մատնանշված Է, որ մարտի 12-ից մինչև 18-ն ընկած շաբաթվա ընթացքում 753 մարդ COVID-19-ի թեստավորում Է անցել:
Նրանցից 131-ի մոտ եղել են գրիպի կամ սուր շնչառական վիրուսային վարակի նման ախտանիշեր:
ԿԺԴՀ-ն անցյալ տարվա հունվարից լիովին փակել Է իր սահմանները, որպեսզի կանխի կորոնավիրուսային վարակի ներթափանցումը երկիր:
Ավելի վաղ հայտնել Էին, որ COVAX միջազգային մեխանիզմի շրջանակում ԿԺԴՀ-ին կտրամադրվի COVID-19-ի դեմ 1,99 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, որից 1,7 միլիոնը պլանավորվում Է մատակարարել արդեն մայիսին: