ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Աղի փոխարինիչի գործածությունը կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը

НОВЫЕ СЕРИАЛЫ


Աղի փոխարինիչի գործածությունը կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը



Ջորջի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի փոխարինիչների գործածությունը զգալիորեն նվազեցնում է զարկերակային ճնշումը զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ: Գիտնականները պարզել են, որ աղի մեջ նատրիումի մի մասը կալիումով փոխարինելը չի փոխում մթերքի համը, սակայն հանգեցնում է սիստոլիկ արյան ճնշման զգալի նվազման: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ աղի նման փոխարինիչի գործածությունը կարող է զարկերակային ճնշումը նվազեցնելու բավական արդյունավետ ու հասանելի միջոց լինել։ 

Հնդկաստանի գյուղերում անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում: Ուսումնասիրությանը մասնակցել է զարկերակային գերճնշումով 502 մասնակից յոթ գյուղից: Մասնակիցները պատահականության սկզբունքով ստացել են հասարակ աղ (100% նատրիումի քլորիդ) կամ աղի փոխարինիչ (70% նատրիումի քլորիդ և 30% կալիումի քլորիդ):
Առաջնային արդյունքը, որը նկատել են մասնագետները, եղել է սիստոլիկ արյան ճնշման փոփոխությունը։ Նման փոփոխություն է նկատվել 3 ամիս աղի փոխարինիչներ օգտագործած մասնակիցների մոտ: Երկրորդային արդյունքը ներառել է նաև դիաստոլիկ արյան ճնշման և մեկ օրվա կտրվածքով մեզի մեջ պարունակվող բիոմարկերների մակարդակի փոփոխություն։

Новые фильмы

Новые Мультфильмы