ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Գինու կանոնավոր գործածությունը կարող է պաշտպանել տեսողությունը. գիտնականներ

НОВЫЕ СЕРИАЛЫ


Գինու կանոնավոր գործածությունը կարող է պաշտպանել տեսողությունը. գիտնականներ



Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ շաբաթական հինգ անգամ և ավելի հաճախ գինի օգտագործող մարդիկ կարող են նվազեցնել հետագայում կատարակտի հետևանքով վիրահատական միջամտություն անցնելու անհրաժեշտությունը 23 տոկոսով։

Հետազոտությունն անցկացրել են Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականներն ու լոնդոնյան ակնաբուժական կլինիկաներից մեկի մասնագետները։ Գիտական աշխատանքի արդյունքում մասնագետներն ապացուցել են, որ ալկոհոլի չափավոր գործածությունը նվազեցնում է հետագայում կատարակտի պատճառով վիրահատական միջամտություն անցնելու անհրաժեշտությունը գրեթե մեկ քառորդով։ Նման դրական արդյունքի համար հարկավոր է գինի խմել։ Պարզվել է, որ շաբաթական հինգ և ավելի բաժակ գինի խմելը նվազեցնում է կատարակտի վիրահատական բուժման անհրաժեշտությունը 23 տոկոսով։

Նման կապի պատճառն առ այսօր հայտնի չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ այս դրական ազդեցությունը պայմանավորված է գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտներով՝ պոլիֆենոլներով, որոնք հատկապես մեծ քանակությամբ պարունակվում են գինու մեջ։ Այս տարրերը պաշտպանում են տեսողությունը տարատեսակ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ՝ ապացուցվել է, որ շաբաթական 14 բաժին ալկոհոլ օգտագործելը, ինչը բրիտանացի գիտնականների նշած առավելագույն թույլատրելի քանակությունն է, նվազեցնում է ոսպնյակի մթագնման հետևանքով վիրահատական միջամտության հավանականությունը։

Հատկանշական է, որ գարեջրի կամ ավելի թունդ ալկոհոլային ըմպելիքների գործածությունը նման վառ արտահայտված դրական արդյունք չի տալիս։ Հաճախ գարեջուր ու ալկոհոլային թունդ ըմպելիքներ օգտագործող մարդկանց մոտ վիրահատության վտանգը զգալի չի նվազում։ Այս ամենը վկայում է, որ հիմնական պաշտպանական դերը խաղում են ըմպելիքի մեջ պարունակվող պոլիֆենոլները։
Մասնագետները հիշեցնում են, որ կատարակտը զարգանում է աչքերի ոսպնյակների՝ բարակ թափանցիկ սկավառակների մթագնման հետևանքով։ Սա տեսողության օրգանների ամենատարածված ախտաբանություններից մեկն է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ տեսողության վրա։

Новые фильмы

Новые Мультфильмы