ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան. ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել այն մտքին, թե մեր ինչին է պետք Ցեղասպանության ճանաչումը, թե Քարվաճառը հայկական չի եղել. Ն. Զոհրաբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան. ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել այն մտքին, թե մեր ինչին է պետք Ցեղասպանության ճանաչումը, թե Քարվաճառը հայկական չի եղել. Ն. Զոհրաբյան



Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանն առ այն, որ Քարվաճառը մերը չէր: «Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»,- ասել էր Աղազարյանը:

«Որովհետեւ մանիպուլացնելու համար իրենց տգետ հասարակություն է պետք։
Խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։

Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։
Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը»,- գրել է նա:

Новые фильмы

Новые Мультфильмы