ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԱՄՆ-ն ընդգծել է, որ ՌԴ-ն ու Չինաստանը զգալիորեն առաջ են գնացել էլեկտրամագնիսական ոլորտում իրենց հնարավորությունների կատարելագործման հարցում

НОВЫЕ СЕРИАЛЫ


ԱՄՆ-ն ընդգծել է, որ ՌԴ-ն ու Չինաստանը զգալիորեն առաջ են գնացել էլեկտրամագնիսական ոլորտում իրենց հնարավորությունների կատարելագործման հարցում



ԱՄՆ Հաշիչ պալատի մասնագետները զեկույց են պատրաստել Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի ռազմական ներուժի մասին` անդրադառնալով էլեկտրամագնիսական ոլորտում ծավալվող գործողություններին:

Ինչպես գրում է RT-ն` հղում անելով գերատեսչության հրապարակած զեկույցին, փաստաթղթում նշվում է, որ  վերլուծաբանների կարծիքով` ՌԴ-ն և Չինաստանը զգալիորեն բարելավել են իրենց հնարավորություններն այդ ասպարեզում:

Բացի այդ նշվում է, որ էլեկտրամագնիսական հատվածում պայքարի ռուսական ուժերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը և մարտահրավեր են ներկայացնում Պենտագոնի համար:

ԱՄՆ Հաշվիչ պալատում գնահատել են ամերիկացի զինվորականների և նրանց պոտենցիալ հակառակորդների հնարավորությունները: Վերլուծաբանների խոսքով` էլկտրամագնիսական ոլորտը անտեսանելի մարտական տարածություն է, որը զգալի նշանակություն ունի օդում, ցամաքում, ծովում և տիեզերքում, ինչպես նաև կիբեռտարածությունում Պենտագոնի գործողությունների համար:


«Մենք միակ գերտերությունը չենք, որը հասկանում է էլեկտրամագնիսական սպեկտրում պայքարի գերակայության կարևորությունը: Պոտենցիալ հակառակորդները, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը զգալիորեն, առաջ են գնացել իրենց հնարավորությունների կատարելագործման հարցում»- RT-ն փոխանցում է ԱՄՆ Հաշվիչ պալատի պաշտպանական և կառավարման հարցերով բաժնի տնօրեն Ջոզեֆ Կիրշբաումի խոսքը

Новые фильмы

Новые Мультфильмы