ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

НОВЫЕ СЕРИАЛЫ


Դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումն ուղարկվել է քրեական ոստիկանություն



Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն:
Ավելի վաղ, ԲԴԽ-ն դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է դատախազություն: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ  դատավոր Մհեր Պետրոսյանը նամակ է գրել, որ ինքը անհանգստացած է, որ կարող է իր նկատմամբ ճնշում գործադրվի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործի հետ կապված:


ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Новые фильмы

Новые Мультфильмы