ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի


Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան տուժածներ և տարածքի շուրջ 950 բնակիչ տեղափոխվել է անվտանգ վայր։

Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվականը։

Հրդեհը բռնկվել է Pertamina պետական նավթային ընկերությանը պատկանող Balongan նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ըստ gazeta.ru լրատվականի հաղորդած տվյալների, դեպքից տուժել է 28 մարդ, ոից 23-ի մոտ աննշան վնասվածքներ են գրանցվել։

Balongan Ինդոնեզիայում նավթավերամշակման ոլորտի խոշորագույն և կարևորագույն գործարաններից մեկն է, որը վառելիք և նավթաքիմիական նյութեր է մատակարարում Ջակարտայի տարածքում:

Ընկերությունը տեղեկացրել է, որ հրդեհի պատճառն անհայտ է, սակայն այն սկսվել է ուժեղ անձրևի ու կայծակի ժամանակ։ Նշվել է նաև, որ հրդեհը չի վնասել գործարանի վերամշակման սարքավորումները և 5 օրվա ընթացքում աշխատանքները կվերականգնվեն։

Новые фильмы

Новые Мультфильмы