ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ավստրիան 1,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ավստրիան 1,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային


Ավստրիայի կառավարությունն Ուկրաինային 1,5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով երկրի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հայտարարությանը։

Լրատվականը նշում է, որ միջոցներն ուղղվելու են Օտարերկրյա աղետների ավստրիական հիմնադրամին, որից հետո հասարակական կազմակերպություններից մեկը դրանք կփոխանցի Ուկրաինայի իշխանություններին՝ Դոնբասում շարունակվող զինված հակամարտության ֆոնին հումանիտար նախագծեր ֆինանսավորելու համար:

Ավստրիայի արտգործնախարարն ասել է․ «Մեկ ու կես միլիոն եվրո կուղղվի Ուկրաինային: Մենք չպետք է մոռանանք. Ուկրաինան եվրոպական մայրցամաքի ամենամեծ խնդիրն է: Դա չպետք է մոռացվի»: Նա ընդգծել է, որ Ուկրաինան թեժ կետ է, որը գտնվում է Ավստրիային շատ մոտ:

Ըստ լրատվականի, Ավստրիայի իշխանություններն այս տարվա սկզբից ի վեր 13,5 միլիոն եվրո են հատկացրել Օտարերկրյա աղետների ավստրիական հիմնադրամին, որից 7 միլիոնն ուղղված է եղել աֆրիկյան երկրներում իրականացվելիք ծրագրերին և 2,5 միլիոնը՝ Լիբանանում և Հորդանանում սիրիացի փախստականներին օգնելու ծրագրերին։

Ավելի վաղ Դոնբասի բնակիչների համար կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով 10 միլիոն եվրո է հատկացրել Գերմանիան։

Новые фильмы

Новые Мультфильмы