ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից

НОВЫЕ СЕРИАЛЫ


Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից



Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ օգտնվել են ԵՄ երկրների հետ սահմանը հատելու պարզեցմամբ, որն սկսել է գործել ուղիղ 4 տարի առաջ: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:

2017 թվականի մարտի 28-ից ի վեր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շնորհիվ Վրաստանի քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, կարող են զբոսաշրջային և գործարար ուղևորություններ կատարել Եվրամիության երկրներ մինչև 90-օրյա ժամկետով և ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

Զալկալիանին նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը դարձել է «հատուկ քաղաքական նշանակության ձեռքբերում», որին նախորդել են բազմաթիվ բարեփոխումներ:  

Նախարարի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումից հետո ընկած ժամանակահատվածն ուղեկցվել է մարտահրավերներով, սակայն Վրաստանի կառավարությունը և ԵՄ-ն, համաձայնեցված և հաջող քայլեր են ձեռնարկել:

Առանց մուտքի արտոնագրի Վրաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովակիա, Սլովենիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս և Ռումինիա:

Новые фильмы

Новые Мультфильмы