ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել․ 2 մահապարտ-ահաբեկիչները մահացել են (լուսանկարներ, տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել․ 2 մահապարտ-ահաբեկիչները մահացել են (լուսանկարներ, տեսանյութ)



Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյուն է որոտացել: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչները, որոնք մահացել են, գրում է DW-ն։
Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ եկեղեցու աշխատակիցները:
Դեպքի վայրից ստացված կադրերում երևում է, որ դրա հետևանքով վնասվել են նաև եկեղեու մերձակայքում կայանված ավտոմեքենաները: Պայթյունի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է «մարդկային մարմնի մասեր»։
Եկեղեցու հոգևորականը ինդոնեզական Metro TV հեռուստաալիքի եթերում պատմել է, որ ռումբը պայթել է ժամերգությունից հետո, այն պահին, երբ հավատացյալները պատրաստվել են տուն գնալ: Նրա խոսքով՝ մահապարտ-ահաբեկիչներից մեկը փորձել է մոտոցիկլետով մոտենալ եկեղեցու մուտքին, սակայն կանգնեցվել է:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հակաահաբեկչական բաժինը։
Վերջին տարիներին Ինդոնեզիան հայտնվել է իսլամիստական ահաբեկչությունների թիրախում։


Новые фильмы

Новые Мультфильмы