ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին


Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարոգործական հիմնադրամների տրամադրած հումանիտար օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Նորագյուղ բնակավայրի վարչական ղեկավարության հետ համատեղ դեռևս հունվարին քննարկվել էր ներկայում հումանիտար ակցիաների իրականացման հարցը: Մասնավորապես, վարչակազմի ղեկավարության հետ ճշտել ենք առանձակի կարիքի մեջ գտնվող բնակիչների ցուցակները, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների առկայությունը»,- հաղորդել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:

Նրա խոսքով՝ տվյալ ցուցակների համապատասխան՝ իրենք կարիքավոր բնակիչներին ապահովել են առաջին անհրաժեշտության ավելի քան 100 առարկաների հատկացմամբ: Վերջինս հավելել է, որ հետագայում նման ակցիաներ կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

Նորագյուղի բնակիչներին հումանիտար ակցիայի ընթացքում «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպության և «Դոկտոր Լիզա», «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների անունից փոխանցվել են ծածկոցներ, բարձեր, բացովի մահճակալներ և այլ իրեր: Բացի այդ, առաջին բուժօգնություն հատկացնելու համար նախատեսված փաթեթ է փոխանցվել:

Новые фильмы

Новые Мультфильмы