ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Էրդողանի համար սա նոր Թուրքիան է․ կա՛մ ընդունիր, կա՛մ հեռացիր»․ թուրք քաղաքագետը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան համաժողովի հիմնական ազդակների մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Էրդողանի համար սա նոր Թուրքիան է․ կա՛մ ընդունիր, կա՛մ հեռացիր»․ թուրք քաղաքագետը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան համաժողովի հիմնական ազդակների մասին



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համախմբել է իր իշխանությունը վերջերս Անկարայում կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, գրում է Ahval-ը՝ վկայակոչելով Փալաքի համալսարանի քաղաքագիտության դասախոս Գոխան Բաչիքին։

Քաղաքագետը նշել է, որ Թուրքիայում միակուսակցական համակարգ է ստեղծվել և հավելել, որ, ըստ Էրդողանի, «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու թուրքական հասարակությունը կատարյալ համապատասխանում են իրար:

Ըստ իշխանամետ թերթերի, Էրդողանն այս համագումարն օգտագործել է երկրի նոր քաղաքականւթյան ուղղությունը հայտարարելու համար, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում, սակայն Բաչիքը կարծում է, որ նա չի փոխելու Թուրքիայի քաղաքականության ընթացքը, որը աչքի է ընկել ավտորիտար հակումներով։

«Էրդողանը պարզապես ցանկանում է, որ միջազգային դերակատարները, այդ թվում ՝ օտարերկրյա ներդրողներն ու արևմտյան առաջնորդները, ճանաչեն Թուրքիան այնպես, ինչպես որ այն կա: Նա հպարտ է իր նոր Թուրքիայով», - ասել է քաղաքագետը և հավելել, որ Թուրքիայի անկախության 100-ամյակին ընդառաջ կայանալիք ընտրություններից առաջ զգալի աճել է գործազրկությունը, ինչն Էրդողանին ստիպում է կտրուկ քայլեր ձեռնրարկել։

Նա նշել է, որ Էրդողանին ընդունում են ոչ միայն որպես քաղաքական կուսակցության ղեկավար, այլ նաև որպես կրոնական ղեկավար․ «Էրդողանը իսլամիստ է, և այն, ինչ նա այժմ անում է Թուրքիայում, յուրահատուկ բան չէ: Իսլամիզմը մի օրինաչափություն է, որին հատուկ են հակաարևմտականության, հասարակության և տնտեսության իսլամացման հիմնասյուները»:

Քաղաքագետը կարծում է, որ համագումարի արդյունքներով Էրդողանը գոհ է այն ամենից, ինչին հասել է, սակայն այժմ ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը և առաջ քաշել իր գաղափարական ժառանգության պահպանման հարցը։

«Դժվար թե նա համաձայնի արմատական փոփոխություններ անել թե՛ ներքին քաղաքականության, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Էրդողանի համար սա նոր Թուրքիան է․ կա՛մ ընդունիր, կա՛մ հեռացիր», - եզրափակել է քաղաքագետը։

Новые фильмы

Новые Мультфильмы