ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մեղրիի քաղաքապետն այն լուրի մասին, թե իրեն զգուշացրել են՝ գերի կվերցնեն

НОВЫЕ СЕРИАЛЫ


Մեղրիի քաղաքապետն այն լուրի մասին, թե իրեն զգուշացրել են՝ գերի կվերցնեն


Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում  հերքեց այն տեղեկությունները, իբր նրան առաջարկել են Մեղրի հասնել Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, քանի որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ադրբեջանական կողմին անցած հատվածում կամ նրան գերի կվերցնեն կամ կվնասեն։ «Նման բան չկա, եւ չի էլ կարող լինել, ես երթեւեկել եմ միջպետական ճանապարհի այդ հատվածով։ Վերջին անգամ՝ մոտ 8 օր եմ անցել այդ ճանապարհով։ Իմ հողի վրա ես ազատ տեղաշարժվելու իրավունք ունեմ։ Ոչ մեկը ինձ ոչինչ չի զգուշացրել, անհանգստանալու կարիք չունեմ։ Էլի եմ ասում, ինչպես բոլորը, այնպես էլ ես, երթեւեկում ենք այդ հատվածով»,-ասում է քաղաքապետը՝ խնդրելով լրատվամիջոցներին, իր խոսքը երբեք «չկտրել կոնտեքստից, որպեսզի շահարկումների և խուճապի տեղիք չտա»։

Новые фильмы

Новые Мультфильмы