ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների». Արամ Մանուկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների». Արամ Մանուկյան


Այսօր ՀԱԿ-ի կազմակերպած մարտիմեկյան երթի ժամանակ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրությունները կարո՞ղ են լուծել երկրում ծառացած խնդիրները, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Իհարկե կարող են: Լուծումները կան, լուծումները շատ են, լուծումները հայտնի են, լուծումները պետք է լինեն, այլապես մենք կորցնում ենք շատ ավելին, որ նույնիսկ կարող է կորցրած լինենք: Երկիրը պետք է դուրս գա այս վիճակից՝ արդարություն հաստատելով, ոչ թե իրար վիրավորելով, ռևանշիստներով իրար վախացնելով, իրար «թուրք» անվանելով, ամո՛թ է»,- մտահոգություն հայտնեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ մեր քաղաքական նշաձողն իջել է: Ա. Մանուկյանն ասաց, որ ոչ մեկի հետ չեն, ոչ մեկի հանրահավաքին չեն մասնակցում. «Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների: Խոհեմություն է պետք: Հարկավոր է գնալ քաղաքական լուծումների»:

Новые фильмы

Новые Мультфильмы