ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today

НОВЫЕ СЕРИАЛЫ


ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today


Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում  պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք  եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային:

«Հնարավո՞ր է  «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Новые фильмы

Новые Мультфильмы