ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արտառոց դեպք․ գերությունից վերադարձած տղայի տունը մատաղի օրը թալանել են՝ տանելով անգամ աչքալուսանք բերած կոնյակները

НОВЫЕ СЕРИАЛЫ


Արտառոց դեպք․ գերությունից վերադարձած տղայի տունը մատաղի օրը թալանել են՝ տանելով անգամ աչքալուսանք բերած կոնյակները


Գերությունից վերադարձած վիրավոր զինծառայողներից մեկի ընտանիքը օրեր առաջ, որդու վերադարձի առթիվ կազմակերպած մատաղի արարողությունից հետո տուն վերադառնալով, տեսել է տունը թալանված։
Արցախի պատերազմի ընթացքում կամավոր պատերազմ մեկնած Ս.Ա.-ն
վիրավորվել էր Հադրութում դիպուկահարի կրակոցից, փամփուշտը մտել էր ոտքից, դուրս եկել ողնաշարի կողային հատվածից։ Այդ վիճակում նա գերեվարվել էր։ Հայրենիք է վերադարձել անցած տարվա դեկտեմբերին՝ 43 այլ գերիների հետ։ Գերության մեջ գտնվելու 55 օրերի ընթացքում նրան որևէ բուժօգնություն չի տրամադրվել, նույնիսկ փամփուշտի դուրս եկած տեղում վերադառնալուց հետո էլ ընկույզի մեծությամբ անցք է եղել։
Ա. Ս.-ի մայրը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, փետրվարին սկզբին լրանում էր որդու 25-ամյակը։ Քանի որ որդին համեմատաբար կազդուրված էր, որոշում են նաև մատաղ անել։ Հավաքվել են Կոտայքի մարզում գտնվող իրենց գյուղի ռեստորանում։ Ժամը 23։00-ին մոտ տուն վերադառնալով՝ տեսել են դուռը կոտրած։
«Աննկարագրելի վիճակ էր տանը։ Շատ բան չեն տարել, մենք ոչ ոսկի ենք ունեցել, ոչ գումար։ Ուղղակի երևույթն է ցավալի։ Երևի մտածել էին գերությունից վերադարձած որդուս օգնություն են տվել, եկել էին դրա հետևից։ Բոլորն այստեղ գիտեն, որ այս պահին ոչ ես, ոչ ամուսինս չենք աշխատում, եկամուտ չունենք»,- ասում է մայրը։
Ընտանիքն առավել վիրավորված ու նեղված է ոչ թե գողոնի չափից, չնայած տարել են նաև տղայի գերությունից վերադառնալու առթիվ որպես աչքալուսանք բերած թանկ կոնյակներն ու մոր համար շատ մեծ արժեք ունեցող ոսկե կախազարդերը, այլ գողերի անամոթությունից ու իրավապահ մարմինների անգործությունից կամ դանդաղկոտությունից։
Կինն ասում է՝ դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը, ապա նաև հայտնել են իրենց կասկածների մասին, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, սակայն մինչ օրս ոչ մի նորություն չկա։
«Տղաս էլ շատ ծանր տարավ, ասում է՝ ըսենց ծնունդ է լինում։ Մտածում է՝ գյուղում տեղի ունեցած մյուս գողությունների նման սա էլ կքնացնեն, կգնա»,- նշում է մայրը։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, ոստիկանության Եղվարդի բաժնից փոխանցել են, որ գործով զբաղվում է քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից ասացին՝ կպատասխանեն ավելի ուշ։

Новые фильмы

Новые Мультфильмы