ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ստեփանակերտի քաղաքապետը հանդես է եկել կոչով

НОВЫЕ СЕРИАЛЫ


Ստեփանակերտի քաղաքապետը հանդես է եկել կոչով

Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի հնարավորինս արագ և արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:
Այսինքն յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին

( հիմնադրամի հիմնական նպատակը` 2020թ. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելը,
Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
Ստեփանակերտի բնակչության եւ պատերազմի հետեւանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալը, զոհված եւ անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաեւ աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելը, սոցիալ-կենցաղային եւ այլ ծրագրեր իրագործելը:

Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելը:
Ստեփանակերտում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելն ու իրականացնելը):
Վստահեցնում եմ, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու :
Ողջ գործընթացն իրականացվելու է առավելագույնը թափանցիկության պայմաններում : Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը....

Հաշվեհամարը ստորև
Կանխավ շնորհակալություն:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Новые фильмы

Новые Мультфильмы