ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Եթե բանակ չունեինք, ինչո՞ւ մինչև 16, 17, 18 թթ-ը Ալիևը ոչինչ չէր անում»․ Սերժ Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Եթե բանակ չունեինք, ինչո՞ւ մինչև 16, 17, 18 թթ-ը Ալիևը ոչինչ չէր անում»․ Սերժ Սարգսյան


«Ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն․․․։ Բա եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի։ Բա, եթե բանակ չունեինք, ինչո՞ւ մինչև 16, 17, 18 թթ-ը Ալիևը ոչինչ չէր անում։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականություն է այն, որ մենք Ադրբեջանից շատ և Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել։ Բայց դա չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ, և մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»,- «Արմնյուզի» եթերում պատասխանելով լրագրողի հարցին, թե Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ժամանակ մենք կարող էինք շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվել և ավելի պատրաստ լինել այս պատերազմին,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы