ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Երկրաշարժի հետցնցումները կարող են տևել 10-20 օր». սեյսմոլոգ

НОВЫЕ СЕРИАЛЫ


«Երկրաշարժի հետցնցումները կարող են տևել 10-20 օր». սեյսմոլոգ


«Երկրաշարժը տեկտոնական էր՝ պայմանավորված մեր սեյսմաակտիվ գոտով: Այն 4,7 մագնիտուդով էր. ոչ մի խոսք չի կարող գնալ բիոլոգիական կամ այլ զենքի մասին. դա բնական երևույթ էր: Ունենք հետցնցումային սեյսմիկ ակտիվություն: Եթե ասում ենք հետցնցում, ենթադրում ենք, որ մագնիտուդը կլինի մայր ցնցումից ավելի թույլ, ինչը տեսանք երեկ»,- անդրադառնալով փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին՝ ասել է սեյսմոլոգ Սոս Մարգարյանը: Նրա խոսքով՝ այս երկրաշարժի հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր. «Գնալով մարում է. այս պահին ունենք ավելի քան 110 հետցնցում, որից զգացել ենք 2-րդը, թե 3-րդը, մնացածը եղել են շատ թույլ»: Հիշեցնենք՝ Սոս Մարգարյանը մասնկացում էր «Հայաստանի սեյսմիկ անվտանգությունը. միֆեր և իրական խնդիրներ» թեմայով քննարկմանը:

Новые фильмы

Новые Мультфильмы